Վաղոյի երազանքը կիրականանա՞

Վաղոյի երազանքը կիրականանա՞

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ակտիվ դերակատարություն ունեցավ Ծաղկաձոր համայնքում: Նա որոշել, մտածել էր եւ գործի անցել, թե ինչպես անի, որ իր հարեւան բենզին վաճառող Ոսկանին Ծաղկաձորի քաղաքապետ դարձնի:   Ոսկան Եղիազարյանը շատ  հանկարծակի հայտնվեց  ՔՊ-ի ընտրական ցուցակի երկրորդ տեղում: Ընտրություններից հետո ՔՊ-ն Ծաղկաձորում հաղթեց, խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Նարեկ Հարությունյանը, ով մինչ այդ Մեղրաձոր համայնքի վարչական ղեկավարն էր: Գրանցված հաղթանակը այնքան տպավորիչ էր եղել, որ մարզի կուսակից ընկերներով տարեվերջում քեֆ ու ուրախություն են արել:   

Մեր տեղեկություններով՝  Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը առաջիկայում նոր պաշտոնի առաջարկ կստանա, իսկ Ծաղկաձորը կղեկավարի  ՔՊ-ական փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Նարեկ Հարությունյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Կապ հաստատեցինք Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանի հետ: 

-Պարոն Եղիազարյան, տեղեկություն ունենք, որ առաջիկայում Նարեկ  Հարությունյանը այլ պաշտոն կստանձնի, եւ Դուք կդառնաք քաղաքապետ: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Ճիշտ ասած էդպիսի տեղեկություններ ես առաջինը ձեզանից եմ լսում, ինձ թվում ա, երեւի սուտ տեղեկություններ են ձեզ տրամադրել: 

-Վաղարշակ Հակոբյանն ընտրական պրոցեսի ընթացքում բավականին մեծ աշխատանք էր կատարել Ծաղկաձորում: Դուք Հակոբյանի հարեւա՞նն եք, թե՞ բարեկամական կապ կա Ձեր եւ Հակոբյանի միջեւ: 

-Իմ համար ոչ մեկը ոչ մի աշխատանք չի տարել: Ոչ ընկեր ենք, ոչ էլ, որպես ծաղկաձորցի ինձ բոլորը սիրում, հարգում են: Որպես ծաղկաձորցի ճանաչում եմ Վաղարշակ Հակոբյանին: Ես ինչ որ ունեմ,  ձեռք եմ բերել իմ քրտիքով,  աշխատել եմ, կարողացել են մարդկանց օգնել, բայց ես թույլ չեմ տվել, որ ինչ-որ մեկը իմ համար մի բան անի: 

- ՔՊ-ի ցուցակում Դուք երկրորդ համարն էիք, պատահականությո՞ւն էր, թե՞ մտածված: 

- Չէ, ժողովուրդը ուզում էին, մարդիկ  ինձ սիրում, հարգում էին, ցանկացան, որ ես լինեմ, ես էլ եղա Ոչ մեկը ոչ միջնորդել ա, ոչ էլ՝  օգնել:  

- Իսկ մինչ այդ ինչ-որ պաշտոններ զբաղեցրե՞լ եք:

-Բիզնեսով եմ զբաղվել, աշխատել եմ: