Չկա գրիպի դեմ պատվաստանյութ. այն էլ այսքան ճակատագրական օրերին

Չկա գրիպի դեմ պատվաստանյութ. այն էլ այսքան ճակատագրական օրերին

-Նիկոլ,
-Որքան հասկացա, այս պահին` ընտանյոք
-Դեպ Ծաղկաձոր եք փութում:
-Ուստի ժամանակ ունես` կարդալու
Հ.Գ.
-Ուզում եմ անչափ հրաշք մի պատմություն հիշեցնել.
-Ի դեպ. այսօր Պահքի առաջին`
-Արտաքսման կիրակին է.... Ադամն ու Եվան այդ օրն արտաքսվեցին դրախտից /սա է իմաստը/.
Հ.Գ.
-Եւ ուրեմն` մի հարյուրապետի ծառա ծանր հիվանդանում է ու` մահամերձ է.
-Հարյուապետը մարդիկ է ուղարկում Հիսուսի մոտ` խնդրանքով, որ բուժի իր լավ ու հավատարիմ ծառային.
-Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպ հարյուրապետի տուն.
-Հարյուրապետը մարդիկ է ուղարկում Հիսուսին ասելու,
-Նեղություն մի քաշի, րաբունի, ես արժանի չեմ,
-Որ դու իմ տուն գաս.
-Միայն մի խոսք ասա, եւ իմ ծառան կբուժվի...
Հ.Գ.
-Ու դարերն ի վեր` հարյուրապետը մնաց մեծ հավատքի ռահվիրա.
-«Նույնիսկ Իսրայելում այսքան մեծ հավատ չգտա»,- ասել էր նրան Հիսուսը:
Հ.Գ.
-Ինչու եմ պատմո՞ւմ
-Դեղատներում պետք չէր այդքան շրջագայել....
-Բանն այն է, որ պոլիկլինիկաներում տեւական ժամանակ`
-Չկա գրիպի դեմ պատվաստանյութ`
-Այն էլ այսքան ճակատագրական օրերին...
-Մանավանդ խոցելի խմբերի համար.
-Որոնք մեծ ու ծանր հիվանդությունների միջով են անցել:
Հ.Գ.
-Լայվի, դեղատներում պտտվելու, Ծաղկաձորում գիշերելու փոխարեն, կարող էիր քո կաբինետից`
-Մեկ զանգով.
-Այդ անչափ կարեւոր հարցը լուծել.
-Կարգավորել`
-Առանց քեզ նեղություն տալու...
-Իր ժամանակին,
-Էդ հարցը` հո լուծելի էր...

#Ինչու_գոնե_դա_չեք_արել