Շնուրովը հայտարարել է, որ իր երգերում հայհոյանք չկա

Շնուրովը հայտարարել է, որ իր երգերում հայհոյանք չկա

Երաժիշտ Սերգեյ Շնուրովը հայտարարել է, որ իր երգերում չկա հայհոյանք կամ փողոցային բառապաշար։ Այս մասին նա ասել է Պետերբուրգում ունենալիք համերգից առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ ռուսական «5-րդ ալիքի» փոխանցման։

Նա նաեւ ասել է, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչ է հայհոյանքը կամ փողոցային բառապաշարը, քանի որ իր համար կա միայն ամբողջական ռուսաց լեզու։