Անորոշ ժամանակով փակվել են բոլոր բանկերը
Լիբանանում բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները անորոշ ժամանակով փակ կմնան։ Այս մասին հայտնում է Լիբանանի Բանկերի ասոցացիան։ Ըստ հաղորդման, նման որոշում է կայավել այն բանից հետո, երբ առանձին բանկեր գրավվել են հաճախորդների կողմից։ Վարկային կազմակերպություններն էլ փակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ նրանց անվտանգության հետ կապված որոշումներ չեն կայացվի։
Անցյալ շաբաթ, հիշեցնենք, որ զայրացած հաճախորդները, պահանջելով վերադարձնել իրենց ի պահ տված գումարները, գրավել էին բանկային թվով տասը մասնաճյուղ։ Որոշները կարողացել էին հետ ստանալ իրենց գումարները։ Բանկերի ասոցացիայում էլ հայտարարեցին, որ սկսվել է ավանդների վերադարձի պատերազմ եւ այս իրավիճակում միակ ելքը բանկերի ու վարկային կազմակերպությունների փակ մնալն է լինելու։
Կարծիքներ