Մոլդովայի ընդդիմությունը կվիճարկի ընտրությունների արդյունքները
Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանք կվիճարկի Սահմանադրական դատարանում:
Այդ մասին հայտարարել են միանգամից երկու քաղաքական ուժեր։
Ավելի վաղ Մոլդովայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի գործող նախագահ Մայա Սանդուն։
Սոցիալիստների կուսակցությունը, որի կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, հայտարարել է ընտրակեղծիքների մասին՝ Սանդուին անվանելով ոչ լեգիտիմ նախագահ:
«Նրան ընդունում են միայն իր հովանավորներն ու արտերկրի հրահանգիչները։ Մոլդովայի ժողովուրդն իրեն խաբված և կողոպտված է զգում», - ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։
Մոլդովական ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորն էլ հայտարարել է, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանք վիճարկելու է Սահմանադրական դատարանում:
«Եթե Սանդուն պահպանի նախագահի պաշտոնը, նա կզավթի իշխանությունը։ ԿԸՀ-ի որոշումները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում։ Մենք պայքարելու ենք, քանի որ չենք կարող ընդունել այն ամենաթողությունը, որը կազմակերպել է երկրում իշխանությունը զավթած արևմտյան ուժերի խմբավորումը» - ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարծիքներ