«Յուվենտուսի» պաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»

«Յուվենտուսի» պաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»

Իտալական «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դեան Խյոյսենը կարող է տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ», գրում է լրագրող Նիկոլո Սկիրան իր սոցկայքային էջում։ Համաձայն հրապարակման, ֆրանսիական ակումբն արդեն համաձայնեցրել է Խյոյսենի տեղափոխման գործարքի պայմանագիրը, որը գործելու է մինչեւ 29 թվականի ամառը։ Բանակցությունները սկզբում հարթ են ընթացել, սակայն հետո ի հայտ են եկել խնդիրներ «Յուվենստուսի» հետ։

Իտալացիները ցանկանում են Խյոյսենի վաճառքից ստանալ 30 միլիոն եվրո, մինչդեռ ֆրանսիացիները առաջարկում են միայն 20 միլիոն եվրո։ Դեան Խյոյսենը 19 տաեկան է, իսպանական «Մալագայի» սան է, որտեղից էլ 22 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»։ Անցյալ սեզոնի երկրորդ կեսն անցկացրել է «Ռոմայում»՝ վարձակալական հիմունքներով։ Նախորդ սեզոնին մասնակցել է 26 հանդիպման, 2 գոլ է խփել եւ 2 արդյունավետ փոխանցում կատարել։ Նրա պայմանագիրը «Յուվենստուսի» հետ գործում է մինչեւ 28 թվականը։ Խյոյսենի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։