Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնեւում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ կայքը, հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Երկու նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Բացի այդ քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ ռեգիոնալ օրակարգին առնչվող հարցեր։