Չեղարկվել են Իտալիայի «Ա» սերիայի հանդիպումները․ պատճառը կորոնավիրուսն է

Չեղարկվել են Իտալիայի «Ա» սերիայի հանդիպումները․ պատճառը կորոնավիրուսն է

Իտալիայի Լոմբարդիա եւ Վենետո նահանգներում չեղարկվել են բոլոր տեսակի մարզական միջոցառումները, ներառյալ նաեւ «Ա» սերիայի բոլոր ֆուտբոլային հանդիպումները։ Պատճառը կորոնավիրուսն է, որի բռնկում է արձանագրվել նշված նահանգներում։

Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Այսպես, չեղարկվել են «Ա» սերիայից «Վերոնա»-«Կալյարի», «Ատլանտա»-«Սասուլո» եւ «Ինտեր»-«Սամպդորիա» հանդիպումները։ Դեռեւս հայտնի չէ, թե դրանք երբ տեղի կունենան։