Լավ ա լինելու, դավայ. Ծառուկյան

Լավ ա լինելու, դավայ. Ծառուկյան

Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մուտք գործեց Շենգավիթի դատարան, որտեղ քիչ հետո պետք է հրապարակվի նրան կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը: Ծառուկյանը լրատվամիջովների հետ զրույցում ասաց, որ ինքը կարող էր գովերգել Կառավարությանը, սակայն նա քննադատել է՝ տեսնելով ձախոցումները: Հրապարակի հարցին, թե ինչ է պատրաստվում անել, եթե իրեն կալանվորեն, ասաց, որ շարունակելու են իրավական դաշտում գործել: Դատարան մտնելուց առաջ Ծառուկյանը նայեց իր թիմակիցներին, ապա բռունցքը բարձրացրեց վեր՝ ասելով՝ լավ ա լինելու, դավայ:

 Մանրամասն՝ տեսանյութում։