«Կառավարությունը կմուծի Նիկոլ Փաշինյանի 3-րդ մասում գտնվող տան կոմունալները»

«Կառավարությունը կմուծի Նիկոլ Փաշինյանի 3-րդ մասում գտնվող տան կոմունալները»

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:

Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի։

Քաղաքացիների արձագանքների մասին կգրեմ մի այլ պատումով, բայց ասեմ, որ հումորային մասը չէր պակասում․

Արմեն Փարսադանյան

Կփոխհատուցվեն նաև 115 տարին բոլորած քաղաքացիների կոմունալ վճարները։

Արամ Կարապետյան

Եղբայր , էլի 50%/50%…Պրծում չկա...

Հովհաննես Խաչատրյան

Փետրվար ամսին 10հզ դրամի գազ վառած քաղաքացին,
հետախուզվում է:

․․․

Կառավարությունը կմուծի Նիկոլ Փաշինյանի 3րդ մասում գտնվող տան կոմունալները:

Politika Armenii

Ու ամենակարևորը մոռացաք նշել, որ աջակցության համար կարող եք դիմել մարտի 37-ին

Արամ Մանուկյան

Ժողովուրդ ջան նավսյակի ջրի շոչիկները հետ տվեք ու մագնիս դրեք , կարողա մյուս ամիս ով 500 դրամի օգտագործի , կեսը պետությունը մուծի )))

Sam Matinian

 

Կառավարությունը կփոխհատուցի ցրտից մեռած քաղաքացիների կոմունալ վճարների կեսը,
բայց պարտադիր փետրվարին մեռածներինը

Մարգարիտա Առաքելյան Ասենք գազը էնքան թանկա, մինչև բացում ես, էն կայծը սեղմում ես, որ վառվի արդեն 10.000ը անցնումա

Խորեն Գասպարյան

·

Թե Բա՝

Ով սաղ ամիս հաց չի կերել ու սովից չի մեռել, նրան կես լավաշ են տալու:

Vlad Harutyunyan Vardan  զաժիգալկի գազի մասինա խոսքը, դուք սխալ եք հասկացել բարձրյալին