Ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանում կործանվել է ռազմական ինքնաթիռ։ Դեպքը դեղի է ունեցել Համադան նահանգի Քաբուդրահանգ շրջանում, որը գտնվում է Համադանի հյուսիսային մասում։ Երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է իրանական YJC լրատվական գործակալությունը։
Ռազմական ինքնաթիռում գտնվել են միայն երկու օդաչուները։ Նրանց ստացած վնասվածքները ծանր չեն։ Օդաչուները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավիաաղետի պատճառn անհայտ է։ Ներկայումս ընթանում է հետաքննություն՝ դեպքի մանրամասներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար։ Նարեկ Հարությունյան
Կարծիքներ