Ինչու են անազատության մեջ պահում Չալաբյանին․ պարզաբանում է պաշտպանը

Ինչու են անազատության մեջ պահում Չալաբյանին․ պարզաբանում է պաշտպանը

Այնքան օրգինալություն չունեցան, որ մեզ սխալ հանելու համար Չալաբյանի գործը մակագրեին ոչ թե Մնացական Մարտիրոսյանին, այլ Ֆարխոյանին։ Առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են այս դատավորները։ Ստացվում է, որ նրանք անխափան պատվեր են կատարում։ Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ Մնացական Մարտիրոսյանի որոշումից զարմացած էր ողջ իրավաբանական հանրույթը, նույնիսկ դատախազն առաջարկել էր որպես խափանման միջոց կիրառել գրավը, սակայն դատարանը բոլոր միջնորդությունները թողել է առանց քննարկման։  Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։

«Դատավոր Մարտիրոսյանը Չալաբյանին կալանավորելու որոշման մեջ որպես հիմնավորում գրել է, թե առկա է բարձր հավանականություն, որ Ավետիք Չալաբյանը մնալաով ազատության մեջ կխոչընդոտի ապացուցողական գործողություններին»։

«Այդքանը, հասկանու՞մ եք, միայն այդքանը։ Իսկ իրականում ողջ իրավաբանները գիտեն, որ դա ոչինչ չի նշանակում, փաստական տվյալներ չկան։ Գործող իշխանությունները հույսը չդնելով վերջնական դատական ակտի հիման վրա հնարավոր ազատազրկմամբ պատիժ նշանակելու վրա, կալանավորումը կիրառում են որպես պատիժ։ Դրա համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները։ Նաև հենց սրա համար  ԲԴԽ նախագահ նշնակվեց Գագիկ Ջհանգիրյանը, ստեղծվեցին կալանքի դատարանները, որտեղ քաղաքական գործերով անխափան աշխատում են բոլոր դատավորները»,- հավելեց Հարությունյանը։