Հայտնի է Սերգեյ Դարենկոյի մահվան պատճառը

Հայտնի է Սերգեյ Դարենկոյի մահվան պատճառը

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դարենկոն մահացել է իր մոտոցիկլետի ղեկին, Մոսկվայի կենտրոնում, սրտի կանգից: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով առողջապահական համակարգում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները: Դեպքի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացնում նաեւ իրավապահները: Նշենք, որ Դարենկոն հիսունինը տարեկան էր: Ծնվել էր Կերչում: Աշխատել է ОРТ-ի հաղորդավար, եղել լուրերի հաղորդավար, ապա ունեցել իր հեղինակային հեռուստածրագիրը: