«Տարվա շպիոն» կոչմանն արժանացել է
Մինչ դուք որոշում եք հնդկահավը այսօր սարքել թե թողնել Սուրբ Ծնունդի օրվան, «Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:
Եվ այսպես, «Տարվա շպիոն» կոչումը շնորհվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, աննախադեպ ջանքերի և ծախսերի միջոցով Հայաստան «Պեգասուս» լրտեսական ծրագրի ձեռք բերման և կիրառման համար:
Հիշեցնենք որ իշխանությունը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել, որը այլ երկրներում կիրառում են արտաքին հետախուզության մեջ, սակայն Հայաստանը այստեղ ևս օրիգինալ է գտնվել և նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար` օրինակ Արթուր Վանեցյանի, ըստ մեր աղբյուրների՝ թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով:
Մենք տեղեկացանք, որ անկախ լրատվամիջոցներից մեկի խմբագրին եւս ներառել են այդ ցանցում։
Այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք ցանցերը: Իշխանությունը, ի դեպ, մեկ անձին «որսալու» համար հավելյալ վճարում է 10 հազար դոլարից ավել։
Կարծիքներ