Ռ․Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են, դուռը՝ կնքել

Ռ․Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկել են, դուռը՝ կնքել
Դավիթ Գրիգորյան

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Մեր մոտ քննվող քրգործի շրջանակում կատարվել է խուզարկություն, առայժմ այսքանը, լրացուցիչ մեկնաբանություն կտանք»,-ասաց Օհանջանյանը։

Նշենք, որ Գրիգորյանի աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանում, տեղեկության համաձայն՝ աշխատասենյակի դուռը կնքվել է։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Նրա որոշմամբ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց՝ Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ։ Այնուհետեւ Գրիգորյանի որոշման դեմ քաղաքացիական անհնազանդություն տեղի ունեցավ, այդ որոշումից հետո էլ շրջափակվեցին  դատարանների ելքերն ու մուտքերը։