Ապագա սերունդների երկիրն եք փալաս դարձնում

Ապագա սերունդների երկիրն եք փալաս դարձնում

Մի տհաճ խոսք կա, ասում են՝ բանինն ու բանինը 3 օրա: Վաղ թե ուշ իմացվում է ամեն ինչ: Ու տեսա՞ք ոնց մի ողջ ազգ համրացավ, կարկամեց, շրթունքը դողաց, երբ համացանցում տարածվեց նախագահ Ամեն Սարգսյանի որդու «ամուսնության», այսպես ասած, անհավատալի լուրը: Տեսա՞ք ինչպես մոռացվեցին Լավրովն ու Ալիևը, Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը, ՄԻՊ-ին վրա քշող իմքայլական Վաղոն, Կենտրոնական բանկի թալանը, կորոնավիրուսը, պարետը... Ո՞վ էր այդ պահին հիշում Նիկոլին և կամ Քոչարյանի դատը:

79 իմքայլական մեկ մարդու նման կողմ քվեարկեցին երեխաներին դպրոցներում այլասերելու կոնվենցիային: Ոչ մի պողոս տեղից չթռավ՝ թե այս ի՞նչ եք անում: Իսկ այսօր տեսան այդ կոնվենցիայի կենդանի գործադրման փաստը՝ իրենց շատ մոտ, իրենց արյունը կրող մարդու օրինակով:

Փաշինյանը չի՞ ուզում խոստովանել, թե ինչու իրեն բերեցին իշխանության: Երկրում ռեֆորմներ անելո՞ւ... Այո, միայն Փաշինյանի կարգի գաղափարազուրկը կարող էր ստորագրել այս խայտառակությունները Հայաստանում կյանքի նորմ դարձնելու պատրաստակամության տակ: Կորոնավիրուսը իսկապես հնարավորություն է նրա համար Եվրոպական զանազան կոնվենցիաներ վավերացնելու և մեր ժողովրդին պարտադրելու համար: Նա չի եկել տնտեսություն զարգացնելու, արդարադատություն հաստատելու, մարդկանց բարեկեցության հասցնելու, աղքատություն վերացնելու: Այդ ամենը միայն նրա ելույթներում են, մինչդեռ նրա իսկական առաքելությունը Հայաստանը ԼԳԲՏ-ի գծով կովկասյան վագր դարձնելն է, որտեղ դեռ դպրոցից կսերմանվի այդ ախտը: Չեք մոռացել, չէ՞, որ Փաշինյանի անձնական հովանու տակ գտնվող միակ մարդը Մել Դալուզյանն է:

Ո՞ւր են այն ավանակները, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ էին ելել և Կաթողիկոս էին հայհոյում: Ո՞ւր են Նիկոլի հեղափոխության պահապանները: Ա՞յս հեղափոխությունն եք պահպանում եկեղեցուց ու ժողովրդից:

Մենք անհապաղ պետք է լուծարենք այս կառավարությունն ու Ազգային ժողովը: Իմ քայլական խայտառակ բիոմասսայից պետք է ազատվել հնարավորինս արագ, այլապես վաղը կարող ենք ականատես լինել նույնասեռական ամուսնությունների կառավարությունում և ԱԺ-ում: Արդեն այսօր ոչ մի երաշխիք չկա, որ իբրև պարգևատրում ժողովրդի գրպանից թռցրած գումարները չեն ծախսվում նրանց ԼԳԲՏ երեկույթների ու խրախճանքների վրա: Այս մղձավանջը պետք է կանգնեցնել: Մենք բանակ կկորցնենք այս խայտառակության պատճառով, երկիր կկորցնենք, որ ձեռք ենք բերել որձ տղերքի արյան գնով:

Հեռացեք: Հեռացիր, Նիկոլ, դու սխալվել ես, դու սխալ էիր, երբ հանձն էիր առնում այս խայտառակությունը գլուխ բերելու գործը: Դու իրավունք չունես ապագա սերունդների երկիրը փալաս դարձնելու: Պարզապես իրավունք չունես: