Փոխվել են տերերն ու դերերը

Փոխվել են տերերն ու դերերը

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինում լրատվամիջոցների 99 տոկոսին իշխանությունները փող էին տալիս․

«Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, հիմա չկա, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա»։

Ինչու՞ լրատվամիջոցների մասով հարյուր տոկոս չի ասում։ Հարյուր տոկոս չի ասում, որովհետև այդ մի տոկոսը ինքն է եղել, իր ընտանեկան թերթը՝ Հայկական ժամանակը։ Օ՜,  սուրբ։ Բարձրաձայն ասեք, տեսեք, ինչ նյութեր կներկայացնեն։

Ակամայից հիշում եմ մի պատմություն։ Տարիներ առաջ Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանի մոտ էի: Նա շատ մոտ էր եղել Համո Սահյանի հետ ու ինձ պատմում էր բանաստեղծի արդարացի վրդովմունքը՝ իշխանությունների հանդեպ: Նա պատմեց, որ Սահյանի հանրահայտ քառատողի նախնական ձևն այսպիսին է եղել.
Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը…

Վերջին տողը հետագայում փոխվեց, գեղարվեստականացվեց ու դարձվեց՝ Աղոթեմ, որ մահս շտապի։

Ինչևէ, մարդը կասկածում է այն բանի մասին, ինչ ինքն արել է։ Այդպես է, եթե դու օգտվել ես, պիտի մտածես, որ բոլորն էլ օգտվել են։ Նման մարդը իշխանության ղեկը վերցնելով վտանգավոր է դառնում՝ կասկածում է բոլորին, ամեն ինչ։ Ինքը կամենում է նույն մեթոդով գնել լրագրողներ, ֆեյքեր։ Սահյանը ճիշտ է ասում՝

Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի։

Բավ է խաղալ լրատվամիջոցների, լրագրողների հեղինակության հետ, եթե դուք շատ բան գիտեք, սկսեք ձեզանից։ Դուք չեք կարող նույնիսկ հավատալ, որ լրագրողներ կան, որոնք աշխատում են ազնիվ։ Չեք կարող, որովհետև ամենամոտը դուք եք կանգնած եղել ձեր կողքին ու տեսել եք շատ բան։ Ձեզ լավ եք ճանաչում։

։