Խմելու ջրի դեֆիցիտ են կանխատեսել

Խմելու ջրի դեֆիցիտ են կանխատեսել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացումը հանգեցնելու է երկարատեւ երաշտների եւ խմելու ջրի սուր դեֆիցիտի։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Մասնագետները վերլուծել են մոտ 43 հազար օդերեւութաբանական կայաններից ու 5300 մոնիթորինգային տեղամասերից ստացված տվյալները աշխարհի 160 պետությունից եւ եկել այն եզրակացության, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է տեղումների նվազման, գետերում ջրի մակարդակի իջեցման, ինչը կարող է երաշտների պատճառ դառնալ։ Այս ամենը գիտնականները բացատրում են հողի մակերեւույթի չորացմամբ։ Բանն այն է, որ գերխոնավ հողից ավելցուկ խոնավությունը փոխանցվում է գետերին, սակայն չորացած հողի գրունտը սպունգի նման կլանում է ջուրը եւ նվազեցնում հոսքը։ Իսկ հողերը չորանում են ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով։ Սրան զուգահեռ էլ պարադոքսն այն է, որ որոշ շրջաններում էլ տեղումների ավելցուկը բերում է հեղեղումների եւ թույլ չի տալիս, որպեսզի արդյունավետ կերպով լրացվեն խմելու ջերի ռեզերվուարների պակասորդը։