Ավելի քան 450 զոհ. Գուտերեշը ցնցված է Իսրայելի նոր հարձակումներից

Ավելի քան 450 զոհ. Գուտերեշը ցնցված է Իսրայելի նոր հարձակումներից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ցնցված է Գազայի հատվածի վրա իսրայելական օդուժի ամենաուժեղ հարվածների հետևանքով հարյուրավոր մարդկանց մահվան կապակցությամբ՝ հունվարին փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո:

Տեղեկությունը հաղորդում է AFP-ն:

«Գլխավոր քարտուղարն ապշած է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ռոլանդո Գոմեսը։ 

Նա կոչ է անում հարգել հրադադարը, վերականգնել անարգել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել»։

Իսրայելը երեքշաբթի հայտարարեց, որ կշարունակի մարտերը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել՝ հասցնելով իր ամենաուժեղ հարվածները հունվարի 19-ից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: 

Մինչ այժմ հարյուրավոր մարդիկ են զոհվել։