Ի՞նչ են պահանջում գեներալ Մանվելի ընտանիքից

Ի՞նչ են պահանջում գեներալ Մանվելի ընտանիքից

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը։ Դատախազությունը դատարանից պահանջում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել 28 անշարժ գույք, 16 մեքենա։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ դատարանն արդեն կալանք է դրել Գրիգորյանների շարժական ու անշարժ գույքի վրա։

Դատախազությունը պահանջում է Մանվել Գրիգորյանի ընտանիքից բռնագանձել նաև ավելի քան 700 միլիոն դրամ, որը ևս ապօրինի ծագման է համարում։ Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է 2020-ի նոյեմբերին։ Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։