Հասարակություն

Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, ընտրվեց վարչական հսկողություն

Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, ընտրվեց վարչական հսկողություն

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն, այս  մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ որոշումը պարտադիր կբողոքարկվի։

Ավելի վաղ գրել էինք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ղազարյանին կանչել են ՀՀ Քննչական կոմիտե եւ մեղադրանք առաջադրել հրապարակային քննադատության խոսքի համար։ Ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաեւ Էդգար Ղազարյանի քննադատություններն են, ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են, կամ դավաճան։ Կամ՝ այն արտահայտությունը, որ Վահե Գրիգրյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image