Շվեդական դատախազությունը չի բողոքարկի Ասանժի հեռակա կալանավորման միջնորդության մերժումը

Շվեդական դատախազությունը չի բողոքարկի Ասանժի հեռակա կալանավորման միջնորդության մերժումը

Շվեդական դատարանը չի բողոքարկի Ուպսալա քաղաքի դատարանի որոշումը, որով մերժվում էր «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժին հեռակա կարգով կալանավորելու մասին միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարությունից։ Բողոքարկման վերջնաժամկետը հունիսի 24-ն է։

Դատախազությունը հայտարարել է, որ իրենք քննվող գործի շրջանակներում շարունակելու են հարցաքննություններն ու ապացուցողական բազայի ամրապնդումը։ Հիշեցնենք, որ Ասանժը ներկայումս գտնվում է բրիտանական բանտում։