«Փաստ». Ինքնաթիռի անսարքությո՞ւն, թե՞ ավիաընկերության խնդիրը Մոսկվայի հետ է. Գյումրի-Մոսկվա թռիչքը չեղարկվել է

Գյումրիի օդանավակայանում Գյումրի-Մոսկվա այսօրվա թռիչքը չեղարկվել է: Հստակ պատասխան դեռևս չեն տվել ուղևորներին:

Ասել են, որ թռիչքը կուշանա մեկ ժամ, ուղևորների մի մասին նախ տարել են ինքնաթիռ, ապա հետ բերել շենք: Պարզվել է, որ ինքնաթիռը սարքին վիճակում չէ, իսկ խնդիրը կարգավորելու համար Երևանից մարդ պետք է հրավիրվի: Թե երբ կկարգավորվի խնդիրը պատասխանատուներից ոչ ոք հստակ պատասխան չի տալիս:

Ընդհանուր հայտարարություն դեռևս չկա: Ուղևորների մի մասը հրաժարվում է թռիչքից, մյուս մասը նախընտրում է սպասել: Չհրաժարվողներին առաջարկում են թողնել հեռախոսահամարներ և գնալ, իսկ խնդրի կարգավորումից հետո կապ կհաստատեն իրենց հետ: Մարդկանց շրջանում նաև շշուկներ են տարածվում, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունը չէ, այլ ավիաընկերությունը խնդիրներ ունի Մոսկվայի հետ: