Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկարաձգելու հարցը

Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկարաձգելու հարցը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

Նշենք, որ նույն դատարանում այժմ քննվում է նաեւ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նշենք նաեւ, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավը մուծելուց հետո նա ազատ էր արձակվել։

Աննա Պապիկյան