Վրաստանում եկեղեցու հեղինակությունը նվազել է․ IRI հարցում

Վրաստանում եկեղեցու հեղինակությունը նվազել է․ IRI հարցում

Համաձայն IRI-ի անցկացրած սոցհարցման, Վրաստանում եկեղեցու՝ որպես ինստիտուտի հեղինակությունը նվազել է 4 տոկոսով։ Ավանդաբար եկեղեցին գլխավորում է ամենահեղինակավոր ինստիտուտների ցանկը։ Այս տարվա մայիսի 20-հունիսի 11-ին անցկացված հարցմամբ, Վրաց Ուղղափառ եկեղեցու հեղինակությունը կազմել է 89 տոկոս։

Ներկայումս, սակայն, այդ հեղինակությունը դարձել է 85 տոկոս։ 4 տոկոսով նվազել է ամառվա սկզբին անցկացված հարցման համեմատությամբ եւ 1 տոկոսով էլ զիջում է բանակի հեղինակությանը։ Բանակի հեղինակությունը կազմել է 86 տոկոս։ Ամառվա սկզբի համեատությամբ այն 87 տոկոս էր։ Բավական բարձր է ԶԼՄ-ների հանդեպ հանրային վստահությունը։ Վրացական ԶԼՄ-ների աշխատանքից գոհ են հարցվածների 72 տոկոսը։ Ոստիկանության աշխատանքից՝ 59 տոկոսը։