Հայտնի է՝ ինչ են քննարկել․ երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը

Հայտնի է՝ ինչ են քննարկել․ երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ այն բոլոր թեմաներին, որոնք քննարկել էինք մայիսին՝ Բրյուսելում։ Մենք քննարկել ենք հաղորդակցություններին, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։

Այս հանդիպումը շատ լավ հիմք դարձավ՝ նախապատրաստելու հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում տեղի ունեցած հնգակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց  հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։