Բարձրաստիճան ոստիկանները ժամանում են ոստիկանության շենք

Բարձրաստիճան ոստիկանները ժամանում են ոստիկանության շենք

Երեկվանից մամուլը ողողված է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին լուրով, այսօր էլ նախատեսված է Օսիպյանի հետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: 

Այս պահին նիստին հրավիրված ոստիկանները ժամանում են ոստիկանության շենք: Նրանցից մի քանիսը լրագրողների հարցերին ի պատասխան ասացին՝ հրավիրված են նիստի, սակայն չգիտեն օրակարգի մասին: 

Նշենք, որ Օսիպյանի հրաժարականի մասին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, սակայն վարչապետն արդեն Օսիպյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին: