Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Մայիսի 27-ին, ժամը 13:23-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է։
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, սահմանվել է հերթապահություն։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են մի քանի օր․ դեպքի վայրում աշխատել են 25 բեռնատար, 7 տրակտոր, 6 էքսկավատոր, 12 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 11 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Կարծիքներ