Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքների համար հանգանակվել է 2,5 միլիոն դոլար

Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի ընտանիքների համար հանգանակվել է 2,5 միլիոն դոլար

Կանադայի բնակիչները հանգանակել են 3,29 միլիոն կանադական դոլար, կամ 2,5 միլիոն ԱՄՆ դոլար Թեհրանում այս տարվա հունվարի սկզբին տեղի ունեցած ավիավթարի զոհերի հարազատներին օգնելու համար։

Հանգանակված գումարով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որն էլ կզբաղվի ավիավթարի զոհերի հարազատներին օգնություն տրամադրելու գործով։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։

Նշենք, որ Թեհրանյան ավիավթարի հետեւանքով զոհվել է 57 կանադացի։