Թաղապետարանի նկուղի տպարանը ուզում են հանել, տնօրենն էլ ընդվզում է

Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի նկուղային հարկում 1971 թվականից գործունեություն է ծավալում «Ամարաս» մասնավոր տպագարատունը։ Թաղապետարանին կից կա նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պատկանող կցակառույց շինություն։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը վերոնշյալ տարածքները «ազատագրելու» և վարչական շրջանի ղեկավարությանը վերադարձնելու ծրագիր ունի։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց Մնացականյանը․

«Այդ տպարանը շենքի կառուցման օրվանից եղել է։ 1950-ական թվականներին դա Պոլիտեխնիկի շենքն է եղել, մինչև թաղապետարան լինելը։ Ենթադրում եմ, որ 2000-ական թվականներին «Ամարաս» տպարանը դա մասնավորեցրել է։ Առայժմ մնում է, բայց առայժմ։ Այդ տարածքը դե յուրե մերն է, այո, ծրագիր կա տպարանն այդտեղից հանելու»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Մնացականյանին հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ շենքին կից Գագիկ Բեգլարյանին պատկանող կցակառույց շինություն կա, պատասխանեց՝ «Ես լսել եմ, չգիտեմ, թե ում է պատկանում, կցակառույցը մերը չէ»։

Կա՞ն արդյոք իրավական հիմքեր տպարանի տարածքը մասնավորից վերցնելու․

«Իհարկե, կա ընթացակարգ, մենք դեռ չենք ծանուցել, բայց ինչ-որ մի պահի կծանուցենք։ Այդ տարածքները մեզ հարկավոր են, ուզում ենք Կենտրոնի երիտասարդների համար « co-working space» կառուցել, որը համայնքին կծառայի, հատկապես, որ այդ տպարանը առանձնապես չի էլ աշխատում։ Փաստաթղթեր ունեն, թե չէ՝ վաղուց կհանեինք»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանը։

Թեմայի առնչությանմբ կապվեցինք «Ամարաս» տպարանի տնօրեն Արկադի Ասրյանի հետ, վերջինս չի պատրաստվում զենքերը վայր դնել․ «Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը դեռ չկար, երբ որ 1971 թվականին այս տպարանը ստեղծվել է»,- ասաց նա։

Հարցրինք, թե ե՞րբ է տպարանը մասնավորեցվել․

« Մենք էլ մասնավոր ենք, քանի որ գող-ավազակ ղեկավարներ ենք ունեցել, որոնցից յուրաքանչյուրը որոշել է, որ դա իր սեփականությունն է։ Տարածքը քաղաքապետարանի բալանսի վրա է՝ 750 քմ »,- պատասխանեց Ասրյանը։

Պնդմանը, թե վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ կան իրավական հիմքեր՝ տպարանը դուրս հանելու, Ասրյանը պատասխանեց․

« էն գողերից պրծանք, նոր գողե՞ր են հայտնվել երկրում։ Մենք գործում ենք, գրքեր ենք հրատարկում, հանրագիտարաններ ենք հրատարակում, մենք բարի գործ ենք կատարում, ոչ թե բիզնեսով ենք զբաղված։ Էսօրվա դրությամբ քանի որ հանրագիտարան ենք ստեղծում, ամեն մի հանրագիտարանը 3-ից 5 տարի ժամանակ է պահանջում, ի՞նչ անենք։ Թաղապետարանը ոչ մի կապ չունի, սա քաղաքապետարանի բալանսում է։ Տպարանը մասնավոր է, սեփականատերը ես եմ՝ տնօրենս, մուծել եմ, ժամանակին սարքավորումները լրիվ սեփականացրել եմ։ Երբ որ տարածքի մասին խոսվեց, Գագիկ Բեգլարյանը որոշեց շենքն իրենով անի, մեծ պատերազմ գնաց, ես թույլ չտվեցի։ Սարքավորումները մասնավորեցրել եմ 1994 թվականից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակներից, էն ժամանակ քաղաքապետարան հասկացություն չկար, կառավարության բալանսում էր։ Սա մշակույթի կենտրոն է, հատկապես Արցախի մշակույթ կենտրոն է միշտ եղել՝ սկսած 1992 թվականից, սա մեր ազգի համար բարիք ստեղծող կազմակերպություն է, հիմա ընկել են, ինչ որ բաներ են փնտրում էն մարդիկ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել սրա հետ»,- ասաց Ասրայնը։

Արկադի Ասրյանը նաև մեզ հրավիրեց տպարանի տարածքին ծանոթանալու։ Խոսքը ստորգետնյա խոնավ ու կիսաքանդ տարածքի մասին էր, որտեղ և տեղակայված էին Խորհրդային միությունից ժառանգություն մնացած տպիչ մեքենաները։ Ապա հրավիրեց իր ամենևին ոչ շքեզ աշխատասենյակ՝ այս տարիների ընթացքում տպարանի թողարկած հրատարակություններին ծանոթացնելու։ Տեսանք նաև Գագիկ Բեգլարյանին պատկանող կցակառույցը։ Ասրյանը պատմեց, որ սկզբնական շրջանում իբր ցանկացել են փոքրիկ աշխատասենյակ կառուցել, սակայն հետագայում Բեգլարյանը , կարծես տարերքի մեջ, ընդլայնել ու մեծացրել է կառույցը։ Վերջինիս նշանակությունը պարզ չէ, քանի որ չի գործում։