Փաշինյանն ու Զելենսկին՝ մեկ վայրում․ ի՞նչ է սպասում Քիշնևում
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօր նախանշված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։Եվրոպացի առաջնորդները հերթով ժամանում են Քիշնև՝ մայրցամաքի կարևորագույն քաղաքական միջոցառմանը մասնակցելու համար։ Մոլդովայի մայրաքաղաք է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ անվտանգության նկատառումներով Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը մինչև վերջին պահը չէր հաստատվում։
Հիշեցնենք, որ Քիշնևում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Կարծիքներ