«Լուսավոր Հայաստան»-ի կառավարման խորհրդի անդամները հանդիպել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

«Լուսավոր Հայաստան»-ի կառավարման խորհրդի անդամները հանդիպել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները հանդիպեցին կուսակցության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը, ապագա զարգացումների հեռանկարները, կուսակցության ծրագրերը, ինչպես նաեւ «ԼՀ»-ի անդամների առջեւ դրվեցին նպատակներին հասնելու խնդիրներ»,- նշել է Պետունցը: