Շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով նիստը. լուսանկարներ

Շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով նիստը. լուսանկարներ
Շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով նիստը. լուսանկարներ
Շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով նիստը. լուսանկարներ
Շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով նիստը. լուսանկարներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Նիստին Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Աբգար Առաքելյանի դեմ։

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանն առաջարկեց պաշտպանին միջնորդությունը ներկայացնել ըստ էության՝ շրջանցելով իրավական հղումները, քանի որ միջնորդությունը բավականին ծավալուն է, այն բաղկացած է 16 էջից։ Սակայն պաշտպանը պնդեց՝ բացարկի միջնորդությունը ցանկանում է ներկայացնել ամբողջ ծավալով։ Դատավորը նշեց՝ դա իր իրավունքն է։ Դեռեւս պաշտպանը շարունակում է ներկայացնել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։