Սերխիո Ռամոսը հեռանո՞ւմ է «Ռեալից»

Սերխիո Ռամոսը հեռանո՞ւմ է «Ռեալից»

Ռեալի հանրահայտ պաշտպան Սերխիո Ռամոսը նույնպես հնարավոր է՝ լքի արքայական ակումբը, նա մտածում է հեռանալու մասին։ Այս մասին  հաղորդում է El Chiringuito.պարբերականը։ Հիշեցնենք, որ նման լուրերի պատճառը Սերխիո Ռամոսի և ակումբի սեփականատեր Ֆլորենտինո Պերեսի միջև ծանր խոսակցությունն էր, որը տեղի էր ունեցել Սանտյագո Բեռնաբեոուի հանդերձարանում՝ «Այաքս» ֆուտբոլային ակումբից 1։ 4 հաշվով պարտություն կրելուց հետո, երբ այդ խաղի պատճառով արքայական ակումբը 1/8 եզրափակչի փուլում դուրս թռավ Չեմպիոնների լիգայից։

Realmadrid.am կայքում տեղադրված է  տեղեկություն այն մասին, որ Սերխիո Ռամոսի՝ «Ռեալից», հեռանալու մտադրության մասին լուրերը զարմացրել են Ֆլորենտիոն Պերեսին, ով հանդիպել էր ֆուտբոլիստի հետ 15 օր առաջ։ 
Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ռամոսի առանձնատանը, իսպանացին ասել է Պերեսին, որ դիտարկում է տարբերակներ ակումբից հեռանալու համար։ Հանդիպման ավարտին Ռամոսը հստակ նշել է, որ կասկածներ ունի «Ռեալում» իր ապագայի վերաբերյալ։ 

Կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել և ընտրել երկու կողմերի համար լավագույն տարբերակը։  Զիդանը վստահում է Ռամոսին, և երկու շաբաթ առաջ ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ Ռամոսը ամռանը կարող է լքել ակումբը։