Որքան ոսկի կա աշխարհում․ վիճակագրություն

Որքան ոսկի կա աշխարհում․ վիճակագրություն

Եթե մինչ այժմ Երկիր մոլորակի վրա ձուլված ողջ ոսկին մեկտեղել ու վերաձուլել, ապա կստացվի մի խորանարդ, որի մեկ կողմի երկարությունը կլինի 21 մետր։ Իսկ քաշի առումով, ըստ 2017 թվականի տվյալների, ընդհանուր առմամբ կորզված ոսկու քանակը կազմում է 190 հազար 40 տոննա։ Այստեղ ներառված են նաեւ ոսկյա պատմական արտեֆակտները։

Տարեկան կորզումը բերում է 2,5-3 հազար տոննա։ Սկսած 1950 թվականից, հատկապես աճել է ստորգետնյա հանքահորային ճանապարհով արդյունահանված ոսկու ծավալը։ Արդյունահանված ոսկու 47,7 տոկոսը ծախսվում է զարդեղենի պատրաստման վրա։ Այժմ ստորգետնյա պաշարների ծավալը 54 հազար տոնն է։ Վերջին 10 տարիներին ոսկու արդյունահանման տեմպերը նվազել են։