ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի  հայ ռազմագերիների հարցը

Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: 

Քվեարկության արդյունքները՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

Էդմոն Մարուքյան

Ավռլի վաղ մենք գրել էինք, որ  Երևանի ժամանակով ժամը 13.30-ի մոտակայքում, կմեկնարկի ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ հայ ռազմագերիների հարցի քննարկումը։ 

Եթե օրակարգի այդ կետը հավանության արժանանա, ապա կմտնի նստաշրջանի օրակարգ, եւ վաղը հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ քննարկում տեղի կունենա։