Հանիեի սպանությունից հետո Իրանում զանգվածային ձերբակալություններ են
Իրանում տասնյակ իրանցիներ են ձերբակալվել, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, ովքեր կասկածվում են Թեհրանի հյուսիսում գտնվող հյուրանոցներից մեկում Իսմայիլ Հանիեի սպանությանը առնչություն ունենալու մեջ:
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանական երկու աղբյուրների։ Իրանի հարցով միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ալի Վաեզը New York Times-ին ասել է, որ Հանիեի սպանությունը ապշեցուցիչ ձախողում էր Իրանում անվտանգության ոլորտում: Բրիտանական Telegraph հրատարակությունը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանած պայթուցիկ սարքը տեղադրվել է Մոսադի հավաքագրած իրանցի գործակալների կողմից։ Մերձավոր Արևելքի և բուն Իրանի աղբյուրները հայտնել են, որ պայթուցիկ սարքը Հանիեի սենյակում տեղադրվել է նրա ժամանումից մոտ երկու ամիս առաջ:
Իրանցի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ սպանության համար պատասխանատու է Իսրայելը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լրտեսության հատուկ հետախուզության ստորաբաժանումը հետաքննում է սպանությունը:
Կարծիքներ