Ինչպես են գազը գողացել հայր ու որդի Արաշուկովները

Ինչպես են գազը գողացել հայր ու որդի Արաշուկովները

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է այն հանցավոր սխեման, որով հայր եւ որդի Արաշուկովները, որոնք վերջերս կալանավորվեցին, իրականացրել են գազի գողության իրենց հանցավոր գործողությունները։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ Գազի գողությունները իրականացվել են կեղծ հաճախորդների անվան տակ մատակարարումներ իրականացնելով։ Միաժամանակ նաեւ գողացվել է գազի որոշակի քանակ, որը ներկայացվել է որպես կորուստ։ Հիմնական գողությունները իրականացվել է Դաղստանի ինքնավար հանրապետությունում։