Բաքվում ի՞նչ են քննարկել

Բաքվում ի՞նչ են քննարկել

Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ ղեկավար բանակի գեներալ Վալերի Գերասիմովը եւ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Քերթիս Սկապարոտին հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է հատկապես ռուսական սահմանների մոտ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ուժերի կենտրոնացման հարցը, որի ընթացքում հայտարարվել է ռուսական կողմի ներկայացուցիչների կողմից, որ դա չի բերում ընդհանուր լարվածության թուլացմանը։ Կողմերը նաեւ տեղեկացրել են իրար հաջորդ տարի սպասվող խոշոր միջոցառումների, օպերատիվ պատրաստությունների մասին։

Ըստ պաշտոնական հայտարարության, երկու կողմն էլ հետաքրքրված է շարունակելու հետագա շփումները։