Չէի պատկերացնում, որ օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ․ Արթուր Գևորգյան

Չէի պատկերացնում, որ  օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ․ Արթուր Գևորգյան

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, մարզասեր հասարակություն, ինչպես խոստացել էի, ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմից հեռացնելու որոշմանը:
Այժմ այն հասանելի է և հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀԱՕԿ-ի ակնհայտ ապօրինության մասին: Մասնավորապես՝ որոշման մեջ նշվել են «փաստեր», որոնցից նույնիսկ որևէ մեկը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը:

1. ՀԱՕԿ-ի Կանոնադրական պահանջները չկատարելը,
2. ՀԱՕԿ-ի շահերը արհամարհելը
3. ՀԱՕԿ-ի հեղինակությունը գիտակցաբար վարկաբեկելը,
4. ՄՕԿ-ի օլիմպիական խարտիայով սահմանված սպորտում խտրականություն դրսևորելը,
5. Օլիմպիական խարտիայի դրույթները խախտելը,
6. ԱԻԲԱ-ի կանոնները խախտելը,
7. ԱԻԲԱ-ի կողմից սահմանված պարտականությունները չկատարելը

Հարգելիներս, հավաստիացնում եմ, որ նշվածն իրականությանը համապատասխանելու դեպքում գոնե որոշման մեջ պետք է նշվեր այն փաստական հանգամանքը (նկարագրությունը) որի հիման վրա կարելի էր որոշում գրել: Օրինակ՝ մի հատ ԱԻԲԱ-ի որոշում, որով Ֆեդերացիային պարտավորեցրել են ինչ որ բան անել, բայց Ֆեդերացիան հրաժարվել է: Սա ուղղակի աբսուրդ է, չէի պատկերացնում, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նման «նվեր» կարող էր անել մեզ:

Ամփոփելով խոսքս՝ տեղեկացնում եմ, որ չենք հանդուրժելու դիլետանտությունը և բողոքարկելու ենք այս փաստազուրկ, չպատճառաբանված և չհիմնավորված որոշումը»: