Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Մեր տեղեկություններով` քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

ԲԴԽ մամուլի ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը Hraparak.am-ին ասաց, որ, ըստ դատավորի, հիմնավոր կասկածը առկա է, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը կալանավորման հիմքերի ոչ բավարար լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ-ն տվել էր  քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ, մեկ այլ որոշմամբ էլ ազատությունից զրկելու թույլտվություն էր տվել: Նարինյանին առավոտյան կալանավորեցին, իսկ Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը, փաստորեն,  դստարանը մերժեց: