Արդյոք Ճապոնիան կարող է սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար

Արդյոք Ճապոնիան կարող է սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար

Ամերիկյան արտադրության Aegis Ashore ցամաքային հակահրթիռային համակարգերի տեղակայումը Ճապոնիայում լուրջ մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում։ Տոկիոյում սակայն փորձում են հանգստացնել, որ մտահոգության կարիք չկա, քանի որ դրանք պաշտպանական բնույթի են, չեն կառավարվում ԱՄՆ կողմից եւ որեւէ սպառնալիք չեն հանդիսանում Ճապոնիայի հարեւանների, ներառյալ նաեւ՝ Ռուսաստանի համար։ Այս առչնությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն։ Նա մասնավորապես ասել է․ «Aegis Ashore համակարգերը բացառապես պաշտպանական բնույթի են, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքի ու ունեցվածքի պաշտպանության համար՝ բալիստիկ հրթիռների սպառնալիքից, որոնք ուղղված են մեր երկրի դեմ։ Փոխանակ դրանք տեղակայվեն ու կառավարվեն ԱՄՆ կողմից, Ճապոնիան ինքնուրույն է տեղակայել ու կառավարումն իրականացնում, եւ դրանք որեւէ սպառնալիք չեն հանդիսանում Ճապոնիայի հարեւանների, ներառյալ Ռուսաստանի համար»։