Թվում էր՝ սերը ինձ ձրի երազ, բայց ոնց որ թանկ նստեց վրաս․ Սոֆի Մխեյան

Թվում էր՝ սերը ինձ ձրի երազ, բայց ոնց որ թանկ նստեց վրաս․ Սոֆի Մխեյան

Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել։ «Հեռանում եմ»՝ այսպես է կոչվում նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը երգչուհին թողարկել է ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին։

«Հեռանում եմ մեր սիրած հին փողոցով,
Հեռանում եմ ես էն նույն սրտխփոցով
Տարիներ առաջ, որով եկա քեզ մոտ ես,
Որ դու ինձ ասես՝
«Սիրում եմ քեզ»…»։

Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակում ներկայացված է մի զույգի սիրո պատմությունը, որը սկսվում է ռոմանտիկ նոտաներով, բայց ավարտվում բաժանությամբ։ Դերերում հանդես են եկել դերասան Վարուժ Մարգարյանն ու Յուլիաննան։ Ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։