Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ ֆրանսիահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանի հարցազրույցը, Մհեր Արշակյանի սյունը, Լեւոն Ջավախյանի պատմվածքը, Արամ Պաչյանի «Հիշելով Ժանտախտի տարվա օրագիրը» եռապատման վերջին մասը: Հաս Չախալյանի «Երկիր ջան» բանաստեղծական շարքը: 

Ինչպես նաեւ Հայնրիխ Բյոլի, Մոնիրու Ռավանիփուրի պատմվածքները` թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի եւ Արեգ Բագրատյանի, Օկտավիո Պասի եւ Խորխե Լուիս Բորխեսի բանաստեղծությունները` թարգմանությամբ Աշոտ Մկրյանի եւ Աղավնի Գրիգորյանի: Այդ թվում` Ինգմար Բերգմանի հուշերը «Աշնանային սոնատ» ֆիլմի մտահղացման եւ ստեղծման մասին` թարգմանությամբ Անուշ Բաբայանի: