Առանց ռուսական գազի. Մոլդովայում «դաժան» ձմեռ է սպասվում Կիևի «մեղքով»
Մոլդովայում արտակարգ դրություն կմտցվի ռուսական գազի մատակարարումների դադարեցման սպառնալիքի պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն։ Այս որոշումն ընդունել է երկրի խորհրդարանը. 101 պատգամավորներից 56-ը կողմ է քվեարկել:
Ըստ այդմ, հանրապետությունում դեկտեմբերի 16-ից 60 օրով կգործի արտակարգ դրության ռեժիմը։ Սպասվում է, որ Ռուսաստանից գազի մատակարարումը Մոլդովա կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից։
Քիշնևը ռուսական գազ է ստանում տարանցիկ եղանակով՝ Ուկրաինայի տարածքով:
Կիևի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ ասել են, որ երկիրը չի պատրաստվում երկարաձգել «Գազպրոմի» հետ՝ Ռուսաստանի Դաշնությունից գազի տարանցման պայմանագիրը։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։
Բացի այդ, ռուսական նավթը նաև Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ է հոսում «Դրուժբա» նավթամուղով. Ուկրաինական «Ուկրտրանսաֆտայի» և ռուսական «Տրանսնեֆտի» միջև պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
Կարծիքներ