Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար բուժսարքավորումներ է տրամադրել ԱՄՆ-ին

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար բուժսարքավորումներ է տրամադրել ԱՄՆ-ին

Ռուսական ռազմական օդանավը, մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից օդ է բարձրացել եւ մեկնել ԱՄՆ՝ տանելով բուժսարքավորումներ եւ պաշտպանության միջոցներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Պնախարարությանը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր համաճարակի պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հումանիտար օգնություն է առաջարկել, որն էլ վերջինս ընդունել է։