Մեսսին որակազրկվել է երկու հանդիպում

Մեսսին որակազրկվել է երկու հանդիպում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպման ժամանակ ցուցաբերած ոչ մարզական վարքագծի համար պատժվել է՝ երկու հանդիպում որակազրկվելով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Այսպիսով Նա խուսափեց լուրջ պատժից։ Նախապես հաղորդվում էր, որ որակազրկումը կարող է հասնել 4-12 հանդիպման։ Հիշեցնենք, որ նա հարվածել էր իր մրցակցի գլխին։