Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը

Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է 19 մարդ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Covid-19-ից մահացածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 5150 մարդու։ Վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1192 դեպք։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը հասել է 201 098-ի։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10,8 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմել է մոտ 520 հազար մարդ, իսկ ահա առողջացածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։