Բայդենը մի շարք հիվանդություններ ունի․ բժշկական եզրակացություն

Բայդենը մի շարք հիվանդություններ ունի․ բժշկական եզրակացություն

Բժիշկներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշել են մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ արթրիտ։
Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի բժշկական զննության արդյունքներով թերապևտի արած եզրակացությանը։

Գործակալության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդի մոտ ախտորոշվել է ողնաշարի արթրիտ և հիպերլիպիդեմիա։ Միաժամանակ բժիշկները պարզել են, որ ամերիկացի առաջնորդը տառապում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով։ 
Վերջինս աղեստամոքսային տրակտի հիվանդություններից է, որը կարող է դրսևորվել «կոկորդը մաքրելու» հաճախակի ցանկության տեսքով։

Բացի այդ, Բայդենը տառապում է թոքային գործառույթի անբավարարությամբ՝ ուղեկցված քնի խանգարումներով։
Միաժամանակ, եզրակացության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի վեստիբուլյար ֆունկցիան և գանգուղեղային նյարդերը նորմալ են, չեն արձանագրել նաև ցիանոզ կամ վերջույթների ցնցում։