Ամերիկյան կորած սուզանավը հայտնաբերվել է Ճապոնական ծովի հատակին

Ամերիկյան կորած սուզանավը հայտնաբերվել է Ճապոնական ծովի հատակին

Lost 52 Project նախագծի մասնագետները հայտնաբերել են 75 տարի առաջ անհետացած USS Grayback սուզանավը։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Ամերիկյան սուզանավը 1944-ի հունվարին տասներորդ անգամ դուրս է եկել բաց ծով ռազմական առաջադրանք կատարելու եւ չի վերադարձել։ Ռազմածովային ուժերում նավը համարել են կորած։ Ենթադրվել է, որ այն խորտակվել է ճապոնական Օկինավայից 161 կմ դեպի հարավ-արեւելք։ Մասնագիտական հետազոտությունները, սակայն ցույց են տվել, որ ամերիկյան կողմը շփոթության մեջ է, ինչը եղել է այն պատճառով, որ ճապոնացիները սխալ պարունակող տեղեկություններ են հաղորդել։ Ընդ որում, սխալը կարող էր լինել նաեւ ակամա, եւ ընդամենը կոորդինատների հետ կապված մեկ թվի մեջ է կայացել, որն էլ բոլոր հաշվարկները այլ հունով է տարել։ Սխալի մասին բարձրաձայնվել է անցյալ տարի, իսկ նոր հաշվարկներից հետո, հնարավոր է եղել հայտնաբերել խորտակված նավը։